Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժրամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Զովաշեն ավտոճանապարհին բախվել են «Լադա» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են 2-ը Արտաշատի, մեկը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող հողամասի երկաթե փշալարարեին և կիսակողաշրջվել։