Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին «Լուրերին» հայտնեցին Քննչական կոմիտեից:


Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։