Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող բոլոր 9 ուղևորները։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ օդանավը Տեխաս նահանգի Օսթին քաղաքից ուղևորվում էր դեպի Բահամյան կղզիներ։
Կործանումից առաջ օդաչուն հայտնել է հնարավոր աղետի մասին՝ փոխանցելով, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է։
«Մենք բախվում ենք գետնին, ժամանակ չի մնացել»,- օդաչուի խոսքերն է մեջբերում The Washington Post-ը։
Դեպքի վայր են ժամանել մասնագետներ, որոնք զբաղվում են վթարի հանգամանքների և պատճառների պարզմամբ։