Դրոնով «Արմավիր» ՔԿՀ տարածք են նետվել բջջային հեռախոսներ և այլ սարքեր

Սեպտեմբերի 1-ի գիշերը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածքում նկատվել է անօդաչու թռչող սարք։ Զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ՝ բջջային հեռախոսներով և կապի այլ սարքերով։


«Սեպտեմբերի 01-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):


Իրականացված զննության արդյունքում հիմնարկի երկու տեղամասերի միջնամասից հայտնաբերվել է մեկ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և 1 USB լար: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրությունում։