«Ռուսաստանը չի մոռանա…». Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը ներկայումս գտնվում է կալանքի տակ։


«Ռուսաստանը չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամության, դաշնակցային կապերի զարգացման գործում։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր ուժ և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց հիմա բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- հաղորդում է Կրեմլը։