«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։