ԱԳ նախարարը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար

Գյումրիում դեսպանահավաքի քննարկումները եզրափակվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման ու կատարելագործման թեմաներով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:


«Նախարար Միրզոյանը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցության գործընթացում իրականացված ծավալուն աշխատանքների համար»,- ասված է գրառման մեջ: