ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են

ՀԷՑ-ի մաշված ավտոպարկի նորացման նպատակով հայտարարված գնման մրցույթների արդյունքում ձեռք է բերվել 27 նոր պիկապ տեսակի մեքենա։


 

Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ մեքենաներն արդեն հատել են արտադրող երկրի սահմանը և շարժվում են դեպի Հայաստան։


 

Նրա խոսքով՝ մեքենաները կտրամադրվեն մարզային էլեկտրական ցանցերին՝ տեղերում վթարավերականգնողական և ցանցի ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։