Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Առողջ սնունդ 2023» ՍՊԸ-ին պատկանող «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Թբիլիսյան 22/7), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:


Մասնավորապես՝

  • սննդի կառույցի հատակի մակերևույթը մասամբ եղել է վնասված՝ ենթակա վերանորոգման,
  • խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անհարթություններ և անցքեր,
  • առաստաղները գտնվել են ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։


Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:


Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: