Ձևիստների ՀԷՑ-ի «ուժեղ կառավարումը»՝ բարձր լարման օդային գծերի հենասյունը տնկել էին գետի մեջտեղում. Չախոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով ՀԷՑ-ի կառավարման հետևանքները:


«Ձևիստների կողմից ՀԷՑ-ի «ուժեղ» կառավարման հետևանքը՝ բարձր լարման օդային գծերի հենասյունը տնկել էին գետի մեջտեղում։


Անմխիթար վիճակում գտնվող հենասյունն ամեն րոպե կարող էր շուռ գալ՝ հոսանքազրկելով 2 մարզ։


ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելուց հետո նմանօրինակ հարյուրավոր հենասյուներ են արդեն իսկ փոխարինվել»,- գրել է Չախոյանը: