Վարչապետը Գագիկ Վանոյանին վերանշանակել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  Գագիկ Վանոյանը վերանշանակվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում:


Որոշման մեջ ասվում է.«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Պետական արարողակարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Վանոյանին վերանշանակել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում»: