Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:


 

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։


 

Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։


 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ը, օգոստոսի 26-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։