ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնում է, որ բանակում մահվան դեպք չի արձանագրվել։
Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ պաշտպանական գերատեսչությունից պարզաբանում են, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում՝ մասնավորապես անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել. դեպքը որևէ առնչություն չունի ծառայողական պարտականությունների հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։
ՊՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա: Ուստի, կոչ է արվում և պահանջվում զերծ մնալ բանակի թիրախավորումից, ինչպես նաև խուսափել զինծառայողների, նրանց ծնողների ու հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից: