ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Կրեմլից հնչող շարունակական վերջնագրերը Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կապված են խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։
Ըստ քաղաքագետի՝ Մոսկվային հաջողվեց
Սամվել Կարապետյանի ուժի միջոցով սողոսկել խորհրդարան և հիմա նպատակը՝ շարունակական
անկայունություն ապահովելն է․ «Սա խորհրդարան չէ,
Պետդումա է։ Ի՞նչ արեցին՝ մտան ՀՀ Ազգային ժողով որպես տրոյական ձի, որպես Ռուսաստան։
Սահմանադրությունն էլ ենթադրում է՝ տեղավորվեցին, փոխնախագահի տեղ ունեն։ Մեր իրավաբանների
մեջ քաղաքական իմաստով ամենադեմագոգ մարդուն ընտրեցին»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց
նա։
Շիրինյանի դիտարկմամբ՝ զավեշտ է նաև, որ իրենք ընտրել են Եվրաինտեգրման
հանձնաժողովը, Քոչարյանի դաշինքն էլ՝ Մարդու իրավունքներինը․ «Այսինքն եվրաինտեգրումը պետք է վարի տան, Քոչարյանն էլ երևի
մարտի 1 չի արել։ Քոչարյան-մարդու իրավունքնե՞ր, զավեշտ է»,-նկատեց քաղաքագետը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Մոսկվան քաղաքական գործընթացը փորձում
է կառավարել․ «Կանչում են, վարչապետին
ժպիտով ընդունում, հետո ներքին շերտով հուփ են տալիս, վարկաբեկում վարչապետին։ Իրենց
ո՛չ ՀԱՊԿ-ն է հետաքրքիր, ո՛չ ԵԱՏՄ-ն, Ռուսաստանը եղել ու մնում է մեր պետականության
ոխերիմ թշնամին, լավ կլինի հայերը սա հասկանան։ Հիմա ժամկետ են դնում, եթե դա ընդունեցինք՝
հաջորդն են անելու։ Կտրուկ պետք է կասեցնել»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան