Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է զինված ուժերում և նախարարության համակարգում մի շարք կադրային փոփոխությունների մասին։
Դոնբասի ուղղության համար պատասխանատու «Կենտրոն» զորախմբի հրամանատար է նշանակվել Անդրեյ Իվանաևը, որը մինչ այդ ղեկավարում էր «Արևելք» («Վոստոկ») զորախումբը։ «Արևելք» զորախմբի հրամանատարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Պետր Բոլգարևը։
Պուտինը նաև հայտարարել է, որ պաշտպանության նախարարության բոլոր լոգիստիկ ծառայությունները կմիավորվեն մեկ միասնական ղեկավարության ներքո։ Այդ պաշտոնում նշանակվել է «Կենտրոն» զորախմբի նախկին հրամանատար Վալերի Սոլոդչուկը։
Միաժամանակ Ռուսաստանի զինված ուժերի նորաստեղծ անօդաչու համակարգերի զորքերի հրամանատար է նշանակվել Դենիս Լյամինը, որը կղեկավարի անօդաչու համակարգերի զարգացման և կիրառման նոր զորատեսակը։