Կարապետյանը ժամանակից շուտ դարձավ քաղաքական հանգուցյալ. Գագիկ Սաֆարյան

Պատմաբան, «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի ղեկավար Գագիկ Սաֆարյանը, Civic.am-ի տաղավարում անդրադառնալով ընդդիմության կողմից մանդատները վերցնելուն, հարցադրում արեց. «Բա ի՞նչ պետք է անեին, որ չվերցնեին, բա  էդքան փող են ծախսել, կաշառք տվել։ Օտար պետություններին խոստացել են, որ եթե իրենց մեջքին կանգնեն՝ իշխանություն կվերցնեն, բա էդքան մարդկանց խաբել են՝ սրբություններն օգտագործելով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին մոլորեցրել են՝ նրանց վիշտն օգտագործելով, կառավարության հերոսական գործերի վրա ցեխ են շպրտել այդքանից հետո բա ի՞նչ պետք է անեին, որ չվերցնեին»։


Սաֆարյանի խոսքով՝ եթե անգամ ՏԻՄ-երում ավագանու անդամի կարգավիճակ ստանային, սողալով, չորեքթաթ  կվերցնեին մանդատները «Այս «չիստկան» էլ նրա համար է, որ ունենան հլու-հնազանդ պատգամավորներ։ Ես նրանց մեծ մասին պատգամավոր չեմ համարում, մեծ մասին իրավապահ համակարգը դուրս է շպրտելու Ազգային ժողովից»։ 


Խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի՝ համայնքներ այցելելու, խոստումներ տալու մասին՝ Սաֆարյանը նկատեց. «Ցավոք սրտի՝ Նարեկ Կարապետյանն ու նրա շուրջը համախմբվածները ժամանակից շուտ դարձան քաղաքական հանգուցյալներ։ Քաղաքական դաշտում գոնե մի քանի տարի պետք է մնային»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան