Կալուգացի «պրարաբը» վարչապետ չդարձավ, կսպասեն Կրեմլի հաջորդ «ռեկոմենդացիային». Շիրինյան

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի  խոսքով՝ այն բանից հետո, երբ «կալուգացի պրարաբը» չդարձավ վարչապետ, խորհրդարան անցած ընդդիմությունը սպասում է Կրեմլի նոր «ռեկոմենդացիաներին»: «Ես կարծում եմ, որ իրենք  այժմ կողմնորոշվելու դժվարություն ունեն, որովհետև այդ մարտավարությունն իրենք չեն որոշում՝ Մարիա Զախարովան ինչ կասի, դա էլ կլինի, նրանք էլ սպասում են ամառվա շոգերն անցնեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Շիրինյանի դիտարկմամբ՝ այժմ Կրեմլն իր ֆրակցիան ունի Ազգային ժողովում: «Սրանք նախկին ղարաբաղյան կլանի տակ գործող կամ չեկիստական խմբերը չեն, Կրեմլն արդեն ուղիղ ներկայություն ունի խորհրդարանում։ Որ ասում էին՝ մանդատ վերցնել-չվերցնել, իրենք չեն որոշում։ Փող են ծախսել՝ պետք է ուտեն։ Մոսկվան էլ հազիվ ուղիղ իմաստով ներս է թափանցել, չէին կարող չվերցնել»,- նկատեց նա։


Մեր զրուցակցի խոսքով՝ մանդատները դրեցին նրանք, ովքեր վստահելի չէին, մնացին նրանք, ովքեր պետք է սաբոտաժ անեն ՀՀ պետականությունը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան