Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են. ԶԼՄ

Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն ու Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Այս մասին հայտնում է 24News-ը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ընտանեկան բռնության վերաբերյալ ներկայացված հաղոդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հայտարարել էր, որ ինքը հեռախոսով չէր կարող բռնության ենթարկել կնոջը։


«Այսօր՝ հուլիսի 10-ին, Գավառի դատարանը պաշտոնական որոշում կայացրեց Արզաքանցյանի և Ռոտենբերգի ամուսնալուծության վերաբերյալ»,– գրել է լրատվամիջոցը։


Ըստ նույն աղբյուրի` Ռոտենբերգը ամուսնալուծության դիմում է ներկայացրել դեռևս 2026 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվել է միջնորդների հետ բանակցությունների և Տիգրան Արզաքանցյանի անհամաձայնության պատճառով։


Հաշտարարները չեն կարողացել հաշտություն հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։


Հիշեցնենք` զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։