Գրենլանդիան պետք է գտնվի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Դանիայի վերահսկողության ներքո, այսօր Թուրքիայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Գրենլանդիայի հարցը վնասում է իմ և ՆԱՏՕ-ի հարաբերություններին։ Դանիան ֆինանսական միջոցներ չի ծախսում Գրենլանդիային օգնելու համար։ Այդ տարածքը, սակայն, շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Գրենլանդիան շրջապատված է չինական և ռուսական նավերով, բայց մենք դա չենք հանդուրժելու», - հայտարարել է Թրամփը։
Նախագահության երկրորդ ժամկետը ստանձնելուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիայից Գրենլանդիան ձեռք բերելու իր ցանկության մասին՝ պնդելով, թե դա «չափազանց կարևոր» է ամերիկյան անվտանգության համար։
Լարվածությունը մեղմելու և ճգնաժամը լուծելու նպատակով՝ Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն տարեսկզբին համաձայնել էին բարձր մակարդակի դիվանագիտական բանակցություններ վարել, սակայն դրանց արդյունքները դեռևս չեն ներկայացվել։