Սլովակիան դադարեցրել է շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներին

Ռուսաստանում Սլովակիայի վիզաների կենտրոնները հուլիս և օգոստոս ամիսներին չեն ընդունի շենգենյան վիզաների ստացման դիմումներ: Այս մասին հայտարարել է BLS International վիզաների կենտրոնը՝ հղում անելով Սլովակիայի դեսպանատան տեղեկատվությանը:


Փաստաթղթեր կարող են ներկայացվել միայն սպորտով զբաղվելու նպատակով: Կշարունակեն ընդունվել նաև ուսման, ընտանիքի վերամիավորման և մասնագիտացված աշխատանքի համար նախատեսված վիզաների դիմումներ:


Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան նշել է, որ սլովակյան վիզաների շուկայում «ուժեղ աժիոտաժ չկա», և Սլովակիան «պատմականորեն չի եղել ռուս զբոսաշրջիկների համար թոփ ուղղությունների շարքում»: