Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արագածոտնի մարզի Գետափ գյուղի վարչական տարածքում այսօր ժամը 17:40-ի սահմաններում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի բեռնատարը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 3 մարդ է մահացել, երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում, իսկ բեռնատարը՝ կողաշրջվել։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։