«Այստեղ անհրաժեշտ է մոտենալու դատական արգելանք». Մելոնիի հասցեին Թրամփի ծաղրական այս գրառմանը արձագանքել է Իտալիայի կառավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth սոցիալական ցանցի էջում լուսանկար է հրապարակել, որում նա Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կողքին է, և Մելոնին նայում է ԱՄՆ նախագահին: Թրամփը լուսանկարը մակագրել է այսպես. «Այստեղ անհրաժեշտ է մոտենալու դատական արգելանք»։


ԱՄՆ-ում նման արգելող օրդերը սովորաբար տրվում է քրեական հետապնդումից պաշտպանվելու համար և արգելում է մարդուն մոտենալ մյուսին։


 

Սա Թրամփի առաջին հրապարակային հարձակումը չէ Մելոնիի վրա։ Հունիսին նա հայտարարել էր, որ Իտալիայի վարչապետը G7-ի գագաթնաժողովում իբր «աղաչել է» իրեն համատեղ լուսանկար անել։ Մելոնին հերքել էր այդ խոսքերը՝ այն անվանելով «լիովին մտացածին», և ընդգծել՝ «ոչ ես, ոչ էլ Իտալիան ոչ մեկին չենք աղաչում»։


 

Իտալիայի կառավարությունը համոզված է, որ Հռոմը պետք է կայուն հարաբերություններ պահպանի Վաշինգտոնի հետ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս կատարած հարձակումներին Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի վրա: Այս մասին SkyTG24-ի եթերում հայտարարել են Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին և պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն:

 

Մեկնաբանելով Թրամփի նոր հրապարակումը, որում նա ծաղրում է Մելոնիին, Իտալիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հռոմը պաշտոնապես չի արձագանքի իրավիճակին, այլ կշարունակի պահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:


«Մենք ԱՄՆ-ի հետ բարեկամներ ենք, որը մեր ռազմավարական գործընկերն է: Մեր հարաբերությունները կրում են հիմնարար բնույթ՝ առևտրային, քաղաքական և ռազմավարական: Մենք եղել ենք Օբամայի, Քլինթոնի, Բուշի, Ռեյգանի և Բայդենի դաշնակիցները, ուստի մենք շարունակում ենք քաղաքական հարաբերությունները, որոնք շատ հեռու են առանձին ​​հայտարարությունների սահմաններից»,- հայտարարել է Տայանին:


Այդ կարծիքը պաշտպանում է Իտալիայի պաշտպանության նախարարը: