Tesla-ն 25%-ով ավելացրել է վաճառքները. որքա՞ն էլեկտրամոբիլ է վաճառել Իլոն Մասկի ընկերությունը վերջին 3 ամսում

Tesla-ն 2026 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է էլեկտրամոբիլների մատակարարումները 25%-ով՝ հասցնելով դրանք 480 126 միավորի՝ նախորդ տարվա 384 122-ի դիմաց։ Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։


Փորձագետները միջինում կանխատեսում էին, որ մատակարարումները կհասնեն 402 776 ավտոմեքենայի։ Միաժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ վաճառքների ծավալն աճել է 34%-ով։


Model 3 և Model Y բյուջետային մոդելների վաճառքը կազմել է 467 762 միավոր, իսկ մյուս մոդելներինը՝ 12 364 միավոր։


Անցած եռամսյակում Tesla-ի էլեկտրամոբիլների արտադրությունն աճել է 10.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 451 758 միավորի։ 2026 թվականի առաջին եռամսյակի համեմատ արտադրության ծավալն աճել է 10.6%-ով։


Ընկերությունը հայտնել է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակի ամբողջական ֆինանսական հաշվետվությունը կհրապարակի հուլիսի 22-ին՝ շուկայի փակվելուց հետո։


Տարեսկզբից ի վեր ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 5.4%-ով։