Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ղազախստանը պատրաստվում է հուլիս-օգոստոս ամիսներին հումանիտար օգնության շրջանակներում Ռուսաստան մատակարարել մոտ 50 հազար տոննա Աի-92 և Աի-95 տեսակի բենզին. այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի չորս աղբյուրների:
Նրանց տվյալներով՝ վառելիքը նախատեսվում է մատակարարել Պավլոդարի նավթավերամշակման գործարանից (ՆՎԳ) և «Կոնդենսատ» նավթավերամշակման գործարանից (ՆԳ):
Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրները նշում են, որ Ղազախստանում հիացած չեն Մոսկվայի խնդրանքներով, որը ներքին շուկայում բենզինի դեֆիցիտի (պակասուրդի) է բախվել:
Աստանայի համար խնդիր կարող է դառնալ սեփական վառելիքային շուկայում հավասարակշռության պահպանումը, ինչպես նաև ռուսաստանցի գնորդների հետ գործարքների ժամանակ առաջացող պատժամիջոցային ռիսկերը: