Ռուսաստանը սկսել է բենզին գնել Հնդկաստանից

Ռուսաստանը սկսել է բենզինի ծովային ներկրումը Հնդկաստանից՝ ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը (պակասուրդը) մեղմելու համար, որն առաջացել է էներգետիկ ենթակառուցվածքներին անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով. այս մասին Reuters-ին հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ:


Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Հնդկաստանից Ռուսաստան է ուղարկվել առնվազն 60 հազար տոննա ավտոբենզին: Մեկ այլ աղբյուր նշել է, որ ուղարկվել է երկու տանկեր՝ 30-ից մինչև 40 հազար տոննա խմբաքանակներով։


Երրորդ աղբյուրը հստակեցրել է, որ Մոսկվան պլանավորում է ամսական 400 հազար տոննա բենզին ներկրել տարբեր երկրներից, ներառյալ՝ հարևան Բելառուսից, որն արդեն իսկ վառելիք է ուղարկում ՌԴ շուկա: