Ֆորս-մաժոր ՌԴ առևտրի ցանցերում. Սննդամթերքը ժամանակին չի մատակարարվում բենզինի դեֆիցիտի պատճառով

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վառելիքի հետ կապված խնդիրները հանգեցրել են սննդամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների։


Մատակարարները նամակներ են ուղարկում առևտրի ցանցերին՝ նշելով, որ վառելիքի պակասի պատճառով չեն կարողանում պահպանել մթերքի մատակարարման ավելի վաղ նշված ժամկետները։


Ուլյանովսկի մարզի արտադրողներից մեկի նամակում նշվում է, որ անցյալ շաբաթ տարածաշրջանի իշխանությունները սահմանափակել են բեռնատարների համար բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը։ «Ֆորս-մաժորի հետ կապված մեր արտադրանքը տեղափոխող մեքենաները կարող են ուշանալ»,- նշվում է նամակում։