Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, իսկ առանձին շրջաններում հունիսի 28-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ հավելելով, որ հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։
Հունիսի 29-30-ին և հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կանխատեսվում է ամպրոպ, որի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին և հուլիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։