Հայաստանում գործարկվել է անշարժ գույքի գործարքների վիճակագրության հարթակ

Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների հասանելիությունը դարձել է նոր առցանց հարթակի գործարկման նպատակ։ «ԿՈՄՈ» ընկերությունը ներկայացրել է անշարժ գույքի վիճակագրության բաց հարթակ, որը հնարավորություն է տալիս հետևել շուկայում արձանագրված իրական գործարքների դինամիկային։

 

Նախագծի հեղինակների տեղեկացմամբ՝ հարթակը հիմնված է բացառապես կատարված և գրանցված գործարքների տվյալների վրա, ինչը թույլ է տալիս օգտատերերին ծանոթանալ շուկայում ձևավորված փաստացի պատկերին՝ առանց հայտարարությունների հարթակներում ներկայացված առաջարկային գների ազդեցության։

 

Հարթակում ներկայացված են Երևանի բոլոր վարչական շրջանների, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերի և քաղաքների վերաբերյալ տվյալներ։ Օգտատերերը կարող են ուսումնասիրել բնակարանների, առանձնատների, հողատարածքների, կոմերցիոն և արտադրական տարածքների, ինչպես նաև ավտոտնակների առուվաճառքի վիճակագրությունը։

 

Համակարգը հնարավորություն է տալիս նաև հետևել գործարքների քանակի փոփոխություններին ժամանակի ընթացքում՝ գրաֆիկների և վերլուծական գործիքների միջոցով։

 

Մասնագետների գնահատմամբ՝ նման հարթակների առկայությունը կարող է նպաստել շուկայի թափանցիկության բարձրացմանը և հանրության համար առավել հասանելի դարձնել անշարժ գույքի ոլորտի վիճակագրական տեղեկատվությունը։

 

Նախագծի հեղինակների խոսքով՝ հարթակը հետագայում նախատեսվում է համալրել նոր ցուցանիշներով և վերլուծական գործիքներով։

 

Հայաստանի անշարժ գույքի շուկայի վիճակագրությանը և գործարքների դինամիկային կարելի է ծանոթանալ komo.am/stats հասցեում։