Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտեմ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։