Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ
Բագրատ Առաքելյանի չի կարծում է, որ Սահմանադրական դատարանը կարող է ընդդիմության օգտին
որոշում ընդունել, քանի որ բազմաթիվ ընտրատարածքներից ընդամենը երեքում էր, որ ինչ-որ
խախտումներ էին գտել։
Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունը
հնարավոր է փորձի մարդկանց հանել փողոց, մեր զրուցակիցն ասաց, որ այդ տարբերակն էլ
չի աշխատի, որովհետև մարդիկ իրենց կամքով փողոց դուրս չեն գա, ժողովուրդը՝ ի տարբերություն
ընդդիմության, արդեն հասկացել են, որ ընտրություններն անցել են և ընտրվել է իշխանությունը։
«Այսինքն՝ իրենք նորից պետք է
օգտագործեն այն ֆինանսական ռեսուրսներով կեղտոտ մեխանիզմը, որն արդեն չի աշխատում,
թեպետ ես համոզված եմ, որ իրենք այդ ֆինանսական հնարավորություններն ունեն, բայց էդ
տասովշիկները, որոնք որ գումարը վերցնում էին, հետո մարդ էին գտնում, բաժանում էին,
ասում էին՝ էս օրը կգաս, էս ժամին կգաս, սիրուն կհագնվես, քեզ կասեն՝ ձեռքդ կբարձրացնես,
կասեն՝ կիջացնես, դու ուրեմն էս պլակատը կպահես, էս մայկեն կհագնես, կեպկեն էլ գլխիդ
կդնես։ Էդ տասովշչիկները, բոլորն իրենց խոհանոցներում նստած ոչ թե մտածում են նոր գումարների
մասին, այլ իրենց վերցրած գումարների մասին և ամեն վայրկյան սպասում են, որ իրենց դուռը
կարողա թակեն և իրենց հետևից գան»,- ասաց Բագրատ Առաքելյանը։
Նրա խոսքով, քանի որ այդ մեխանիզմն
էլ չի աշխատում, և փաստորեն ընդդիմությանը մնում է ինչ-որ ինֆորմացիոն տարածք, ժամանակ առ ժամանակ ինչ-որ
բաներ քցեն, ֆեյք նկարներ տարածեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան