ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝ խորհրդարանում չկար ընդդիմություն, կար ռևանշիզմ, որն էլ հիմա ուժեղացավ․ «Առաջին անգամ Մոսկվային հաջողվեց Կրեմլի ֆրակցիա Ազգային ժողով անցկացնել։ «Ուժեղ Հայաստանը» ռուս օլիգարխի միջոցով ուղղակի թափանցեց ՀՀ Ազգային ժողով։ Վստահ եմ, որ այս ֆրակցիան ինչ-ինչ վիճակներում անմիջականորեն կառավարելու է Կիրիենկոյի հաստատմամբ»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Շիրինյանի դիտարկմամբ՝
խորհրդարան անցած երկու ուժերն էլ Ռուսաստանի կամակատարն են, բայց «Ուժեղ Հայաստանն»
ուղիղ ենթակայության տակ է․ «Մենք դեռ արդյունքը կտեսնենք այս ամենի։ Ունենք ավելի
կատաղի, ավելի կարծր իրավիճակ։ Մարդիկ խոսում են իր հայոց լեզվի կարողության մասին,
բայց գլխավորն այն է, որ նա խոշոր մագնատ է, որ տիրապետում է ռուսական մշակույթի գողապետական, մոնղոլ-թաթարական
բարքերին»,-նկատեց նա։
Քաղաքագետի դիտարկմամբ՝
մինիմում ծրագրին հասան, մաքսիմումին՝ ոչ․ «Միանշանակ է, որ կփորձեն երկիրը ապակայուն դարձնել՝ մինչև Հայաստանում կկազմալուծվի
պետականությունը։ Հիմա Մոսկվայում արդեն բաց են խոսում՝ ինտերվենցիա անելու և այլնի
մասին։ Ռուսաստանն այդ նպատակից չի հրաժարվում։ Սամվելը մաքսիմում ծրագիրը չի կատարել,
բայց մինիմումը մեջն է։ Սա Պետդումայի մի հատված է ՀՀ Ազգային ժողովում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան