Եվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե «դատարկ խոստումներ». Զախարովա

Հայ հասարակության մեջ պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման և եվրասիական ինտեգրացիոն միավորումներին երկրի հետագա մասնակցության պահանջը, քանի որ դրանք տալիս են կոնկրետ արդյունքներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ եվրասիական կառույցների շրջանակներում համագործակցությունը Հայաստանին տալիս է իրական և շոշափելի առավելություններ՝ ի տարբերություն «դատարկ խոստումների»։


«Հայ հասարակության մեջ կա հստակ, լայն պահանջարկ ռուս-հայկական հարաբերությունների առաջադեմ զարգացման և Հայաստանի հետագա մասնակցության եվրասիական ինտեգրացիոն կառույցներին, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։