Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝
300․000 ադրբեջանցիների բնակեցման թեզն առաջ տանող ընդդիմության
տեղը զբաղեցրածները «դրիսիրովկա» են արվել, որ գործեն պետության դեմ: «Պարզ է , որ ցանկացած քաղաքական ուժ պետք
է քարոզարշավ անի իր ծրագրերին, ինքնությանը հարազատ ձևով։ Հիմա այս մարդկանց ինքնությանը
դա է հարազատ։ Սրանց ծրագրերի մեջ Հայաստան
չկա, հայ ժողովուրդ չկա, կա կաշառքի առարկա, օբյեկտ։ Այս մարդիկ ինքնություն չունեն,
կախյալ ինքնության ուժեր են։ Սրանց դիսկուրսից որ Ադրբեջանը հանես, ասես՝ դուք ով եք,
չեն կարողանա բացատրել։ Իրենք իրենց ինքնությունը ճշտում են Ադրբեջանով, հանես՝ ոչ
մի բան են»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Սուքիասյանի խոսքով՝ նրանք զբաղված
են հոգեբանական դիվերսիայով, սեփական ժողովրդին տագնապի մեջ պահելով: «Որ ասում եմ սեփական՝ իրենց սեփականը չի, հարազատ չի, դրա համար հեշտությամբ են
այդ դիվերսիան անում։ Սոցիոլոգիական հետազոտությունները՝ մի կողմ, արտաքին դիտարկումով
էլ այս հատվածը որևէ շանս չունի ընտրություններով գալու իշխանության»,- նկատեց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այն, որ խելք չունեն՝ հաստատ է. «Փչոցների վրա ստեղծված կառույցներ են։ Վստահ են, որ չեն հաղթելու, բայց պետք է
ձևացնեն։ Մի քանի տարբերակ կա՝ տագնապ առաջացնելու տեսանկյունը, բայց նաև հաշվետվություն
են ներկայացնում Ռուսաստանին։ Իրենք փողն ունեն, բայց Ռուսաստանը գիտի, որ քձիբ են,
ասել է՝ փողն էլ կտամ, այդ փողի հաշվետվությունն էլ պետք է տան։ Կարող է պատկեր են
ուզում առաջացնել՝ իրենց գերակայության, որովհետև կարող է փորացավ ունեն, որ գնան հետընտրական
գործընթացների»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան