«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի խոսքով՝ նորություն չէ, որ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին
պարտադրում են գալ ու քվեարկել Սամվել Կարապետյանի օգտին: «Որքանով կհաջողվի
100.000 մարդ բերել՝ չեմ
կարող ասել, բայց նմանատիպ պլաններ եղել են։ Ինչքանով դա կազդի ընտրությունների ելքի
վրա՝ միանշանակ չէ»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Հոխիկյանի դիտարկմամբ՝ վերջին ամիսների ընթացքում ՌԴ-ից պարբերաբար
կրկնում են այն միտքը, որ եթե իրենք կորցնեն Հայաստանը, կորցնում են Հարավային Կովկասը։
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահանջի, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի՝ հարցին ի պատասխան
Հոխիկյանն ասաց․ «Հետաքրքիր է, երբ, օրինակ,
Ռուբիոն է գալիս Հայաստան, կամ Դոնալդ Թրամփն է աջակցություն հայտնում Փաշինյանին,
ինչ-որ մարդիկ այդտեղ խնդիրներ են տեսնում առ այն, որ սա մեր ընտրություններին միջամտության
փորձ է։ Բայց երբ ՌԴ նախագահն ասում է, որ Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե, որպեսզի
ՀՀ քաղաքացիները որոշեն՝ ուր են գնում, նույն այդ դերակատարները որևէ կերպ դա չեն համարում
միջամտություն ՀՀ ներքին գործերին»։
Մեր զրուցակցի խոսքով՝
թե ինչ ֆորմատով ՀՀ-ն հանրաքվե կանցկացնի՝ կորոշեն ՀՀ իշխանություններն ու ժողովուրդը: «Այո՛, ժամանակին վարչապետն ասել է, որ հանրաքվե անցկացնելու նպատակ կա, երբ բանը
հասնի նրան, որ անհրաժեշտություն լինի որոշելու՝
ՀՀ քաղաքացին հակված է ԵՄ անդամակցությա՞նը, թե՞ ոչ, բայց չեմ կարծում, որ երրորդ պետության
ղեկավարն իրավունք ու իրավասություն ունի նման կոչով դիմելու Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան