Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1%

2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 


Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 24.7%,
  • արդյունաբերություն՝ 11.7%,
  • ծառայություններ՝ 9.1%,
  • առևտրի շրջանառություն՝ 0.1%։

2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով. արտահանումը նվազել է 25.9%-ով, իսկ ներմուծումը՝ 5.8%-ով:


 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.3%: