Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»:
The Insider միջազգային պարբերականն
էլ հրապարակել է, որ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր
նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը։
Այս բացահայտումներից հետո Նարեկ
Կարապետյանը հերքել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը և
հայտարարել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դա տարածեն իրենց անունից, հայցով դիմելու
է դատարան։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
Նա նշեց, որ եթե Նարեկ Կարապետյանը
դատի է ուզում տալ, թող տա, բայց պետությունն էլ իր անելիքը պետք է անի, և վաղուց է
արդեն այդ «դոսյեն» ամբողջացել, որպեսզի այդ,
այսպես կոչված, քաղաքական ուժն ընդհանրապես դուրս բերվի ընտրապայքարից, որովհետև այդ
ուժի ներկայությունն ընտրապայքարում կարող է հարցականի տակ դնել ընտրությունների արդարությունը։
«Ի վերջո, ընտրությունները տեղի
են ունենում ոչ միայն քվեարկության օրը, այլև ամբողջ պրոցեսն է բավականին երկար ժամանակով,
այդ թվում նաև՝ քարոզարշավը։ Եվ այդտեղ ևս պետք է արդարության հարց լուծվի, և այդ լուծողը
պետությունն է։ Չի կարող նորմերը խախտող, օրենքը խախտող կամ պետության դեմ բացահայտ
ինֆորմացիոն դիվերսիաներ կազմակերպող քաղաքական ուժը լինել ընտրապայքարի մասնակից այնպես,
ինչպես մեր կուսակցությունը»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան