Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ավարտին։
«Լավ լուր գործարարների համար։
ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետև հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա։
Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ, առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
Շարունակում ենք աշխատել սահմանի՝ այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,- գրել է Ռուբինյանը։