19-ամյա կարգազանց վարորդը 2 ամիս կմնա տնային կալանքի տակ

19-ամյա կարգազանց վարորդի՝ Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը երկու ամիս ժամկետով, տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:


Հիշեցնենք, որ Երևանում 19–ամյա վարորդի մասնակցությամբ վթարն ու իր` զվարճանքով վթարի տեսանյութը նայելը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում. նախաձեռնվել է 2 քրեական վարույթ