Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է։


«Զվարթնոց» օդանավակայանում Էմանուել Մակրոնին ճանապարհել են ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Ավելի վաղ վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ գնում են օդանավակայան։