COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի բացմանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, ելույթում նախարարն ընդգծել է բնության և մշակույթի անքակտելի կապը՝ հայկական դուդուկի օրինակով․ ծիրանենու փայտն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը վերածվում են հնչյունի, որը միավորում է մարդկանց՝ լեզուներից ու սահմաններից անկախ։

Բնության պահպանությունը նաև ինքնության, հիշողության և մշակութային ժառանգության պահպանությունն է։ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարգումը, ավանդական գիտելիքների արժևորումն ու որոշումների կայացմանը լիարժեք մասնակցությունը։

Նախարարն անդրադարձել է նաև քննարկման ներկայացվող «Բնություն և մշակույթ» Էրեբունի-Երևան հռչակագրին՝ շեշտելով ժառանգության համատեղ պահպանության և համայնքներին հասանելի ու կայուն ֆինանսավորման անհրաժեշտությանը։