Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքնեով նախօրեին ձերբակալված 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընտրակաշառքի դեպք․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալների, քաղաքացիներին գումար են առաջարկել՝ ՀՀ Ազգային ժողով ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ և ձերբակալվել է հինգ անձ։