Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերադարձրել է «Ֆ. Է. Ձերժինսկու անվան» «պատվավոր» անվանումը Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիային։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հրամանագրում։
Փաստաթղթում
նշվում է, որ պատվավոր անվանումը շնորհվել է «հաշվի առնելով ակադեմիայի անձնակազմի
ծառայությունները»։
ԱԴԾ
ակադեմիան ռուսական հատուկ ծառայությունների գլխավոր բուհն է: Հաստատությունը կրել
է Ձերժինսկու անունը 1962-ից 1993 թվականներին։ Այդ ժամանակ բուհը կոչվում էր ԽՍՀՄ
ՊԱԿ Բարձրագույն դպրոց։