Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի անվամբ բերված թվային հեռուստատեսության ընդունիչը: Այս մասին հայտնել է ՔԿԾ-ն։
Զննության արդյունքում ալեհավաքում առկա կոնդենսատորի միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,7 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։

Քաղաքացին ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: