Ինքնասպանության հասցնելու հոդվածով զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ

Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


 

«Նշանակվել են փորձաքննություններ: 


 

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:


 

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։