ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ»:


Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:


«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ դեէսկալացիայի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով»,- նշել են գերատեսչությունից: