Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ կազմակերպված տեսակոնֆերանսին մասնակցած մոտ 40 երկրի ներկայացուցիչները մերժել են Իրանի առաջարկը՝ Հորմուզի նեղուցով անցման համար վճար սահմանելու վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը Թեհրանի այս դիրքորոշումն անվանել է անխոհեմ՝ ընդգծելով, որ նեղուցի հնարավոր շրջափակումը սպառնում է համաշխարհային տնտեսական անվտանգությանը։ Նրա խոսքով՝ Իրանը փաստացի վերահսկում է միջազգային նավագնացության կարևոր ուղին՝ դրանով վտանգի տակ դնելով գլոբալ տնտեսությունը։
Համաժողովին մասնակցել են նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հնդկաստանի ներկայացուցիչները։ Միացյալ Նահանգները տեսակոնֆերանսին չի մասնակցել։
Քննարկումները կենտրոնացած են եղել խնդրի դիվանագիտական և միջազգային լուծումների վրա։ Նեղուցի ուժային բացման տարբերակը, որը առաջարկել էր Միացյալ Նահանգները, չի քննարկվել, հաղորդում է Politico-ն։