Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Առինջ գյուղի 1-ին փողոցում կանգնեցրել են 55-ամյա տղամարդու մեքենան:


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը որպես կաշառք փորձել էր պարեկներին տալ հինգ հազար դրամ։


Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով Երևանի բնակիչ 55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։