Փոփոխություններ կլինեն Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցում
Ռուսաստանի կառավարությունը Պետդումային վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև Հայաստանին բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, փաստաթուղթը տեղադրված է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում։

Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 1-ին Մոսկվայում։

Այն նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման նավթային խեժը նավթային բիտումի պաշարներով մատակարարելու հնարավորության փոխարինում։