Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կոբախիձեն այս մասին հայտարարել է իր X սոցցանցի էջում։
«Կայացել
է արդյունավետ հեռախոսազրույց, որի ընթացքում մենք ընդգծել ենք մեր
գործընկերության վերսկսման կարևորությունը»,- գրել է նա՝ հավելելով, որ Վրաստանի
դերը՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկեր, կամրապնդվի։
«Մենք
հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային
կայունության ու փոխկապվածության զարգացմանը»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը։