ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել և գլխատել են երեխաների՝ հաստատել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը
Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը կարող է հաստատել ավելի վաղ հայտնված տեղեկությունն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները սպանել և գլխատել են երեխաների:

Կոնրիկուսի խոսքով, որը հրապարակել է BBC News-ը, երեխաների մահվան հանգամանքների մասին համապատասխան տեղեկությունը տրամադրել է դրանք հետաքննող պաշտոնական անձը, որը այցելել է կիբուց Բերի, որտեղ զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։

«Ես ընդունում եմ, որ մեզանից որոշ ժամանակ պահանջվեց այս տեղեկությունն իսկապես հասկանալու և հաստատելու համար, և դժվար էր հավատալ, որ նույնիսկ ՀԱՄԱՍ-ը կարող էր նման բարբարոսական գործողություն կատարել,- ասել է նա:- Ես կարծում եմ, որ հիմա համեմատաբար վստահորեն կարող ենք ասել, որ դա այն է, ինչ արել է ՀԱՄԱՍ-ը... Ամենուրեք նետված էին այլանդակված մարմիններ»: